Իլոն Մասքը նշել է մարդուն Մարս ուղարկելու մոտավոր ժամկետները
SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասքը խոստացել է մարդուն Մարս ուղարկել առաջիկա վեց տարվա ընթացքում:
«Շատ մեծ հավանականությամբ, կարծում եմ, վեց տարվա ընթացքում»,-ասել է Մասքը՝ հանդես գալով Բեռլինում անցկացված Աքսել-Շպրինգերի մրցանակաբաշխությանը:
Միջոցառման տեսագրությունը զետեղված է Համացանցում:
«Եթե մեզ հաջողվի, ապա, կարող է, նաեւ չորս տարվա ընթացքում»,-հավելել է նա:
Մասքը նշել է, որ պլանավորվում է տիեզերանավն առանց թիմի Մարս ուղարկել եերկու տարվա ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: