Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1264 նոր դեպք. ապաքինվել է 1430 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 137231 դեպք, որոնցից 111795-ն` առողջացած:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22641 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 3375 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 515992 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1264 նոր դեպք և 1430 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2228 (ավելացել է ևս 35-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 8 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 567 է: