Ստախոս տականքի ԱԱԾ-ն հերթական սուտն է տարածել, որտեղ փորձել է ինձ ներկայացնել որպես նոյեմբերի 9-10-ի գիշերը կառավարության և ԱԺ-ի շենքեր ներխուժման կազմակերպիչ. Բագրատ Եսայան

Ստախոս տականքի Ազգային Անվտանգության Ծառայությունը՝ ԱԱԾ-ն, հերթական սուտն է տարածել, որտեղ փորձել է ինձ ներկայացնել որպես նոյեմբերի 9-10-ի գիշերը կառավարության և Ազգային ժողովի շենքեր ներխուժման կազմակերպիչ՝ հատուկ նշելով իմ՝ ՀՅ Դաշնակցության անդամ լինելու հանգամանքը։

Դրանով փորձ է արվում այդ դեպքերը կապել ընդդիմադիր 17 կուսակցությունների, իմ դեպքում՝ մասնավորապես ՀՅԴ-ի հետ։

Հայտարարում եմ, որ սա բացահայտ զրպարտություն է։ Ինձ հրավիրել են ԱԱԾ որպես վկա հարցաքննելու համար, որևէ մեղադրանք ինձ չի առաջադրվել և չէր կարող առաջադրվել։

Ստախոս ու դավաճան հողատուի հիվանդագին երևակայության արդյունքում իր անձնական օգտագործման ԱԱԾ-ին տրված քաղաքական պատվերի ապաշնորհ կատարման այս փորձի կապակցությամբ կհանդիպենք դատարանում։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Տեսանյութեր

Լրահոս