Բաժիններ՝

Հունահռոմեական ոճի 9 ըմբիշ կմասնակցի աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը

Հունահռոմեական ոճի ըմբիշներն աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը կմասնակցեն 9 մարզիկով: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:

Աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը Հայաստանը կներկայացնեն` Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ),

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 30-ից «Օլիմպավանում» սկսել է վերջին ուսումնամարզական հավաքը՝ աշխարհի գավաթից առաջ: Դեկտեմբերի 1-ին էլ իրենց վերջին հավաքը կսկսեն ազատ ոճայինները:

Հիշեցնենք, որ ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը կկայանա դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031