Բաժիններ՝

Վճարային տերմինալից գողություն է կատարվել

Նոյեմբերի 6-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը 6-րդ թաղամասում կոտրել են մթերային խանութի մոտ տեղադրված վճարային տերմինալի փականը, գողացել մետաղադրամներ, մետաղադրամ ընդունող, կտրոն տպող ու տրամադրող սարքեր` ընկերությանը պատճառելով 215.000 դրամի նյութական վնաս:

Քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Չարենցավանի 3-րդ թաղամասի 34-ամյա մի բնակիչ:

Նոյեմբերի 28-ին կասկածվողը բերման ենթարկվեց բաժին:
Նա խոստովանել է կատարածը։
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս