«Որտե՞ղ է այն գրավոր համաձայնությունը, որ տրվել է նման եղանակով GPS-ով սահմանագծում իրականացնելու համար»․ Մարուքյան
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիշերը մի տեսանյութ տեսա, թե ինչպես է ադրբեջանական զորքն ուրախ տրամադրությամբ ուղեւորվում դեպի Բերձոր։
Հասկանում ենք, որ այդ մասին նշում է պարունակվում եռակողմ հայտարարության 6-րդ կետում։
Սակայն չենք հասկանում, թե այդ փաստաթղթի ո՞ր կետի համաձայն է իրականացվում դեմարկացիա` ըստ խորհրդային սահմանների։
Որտե՞ղ է այն գրավոր համաձայնությունը, որ տրվել է նման եղանակով GPS-ով սահմանագծում իրականացնելու համար»։