Երևան է ժամանում ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը
Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը Երևան կժամանի նոյեմբերի 27-ին:
Այդ ինքնաթիռով գալու են նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչներ, մասնավորապես, Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Էրիկ Շըվալյեն, ինչպես նաև ՀԿ ներկայացուցիչներ, մասնավորապես ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ. չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:
Մարդասիրական ուղեբեռի հանձման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին: Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնին և Այրվածքաբանության ազգային կենտրոնին կհանձնվեն բժշկական օգնությունները: Դրանից հետո Ֆրանսիայի դեսպանությունում ասուլիսով կամփոփվի աշխատանքը, կներկայացվեն նաև ապագա ծրագրերը: