Կուսակցական կապերի ամրապնդում՝ պետբյուջեի միջոցներով

Այսօր 168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի 3 պատգամավոր գործուղվել են Մոսկվա։ Արդեն հայտնի է՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ընդունած  համապատասխան կարգադրությամբ Ռուսաստան են գործուղվել «Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավոր։

««Միացյալ Ռուսաստան» կուսակցության բարձր խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար 2020 թվականի նոյեմբերի 22-24-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր  Վարդանյանին, Արման Բոշյանին և Ալեքսեյ Սանդիկովին»,- ասված է կարգադրության մեջ։

Վերոբերյալից պարզ է դառնում, որ այս գործուղումը կուսակցական խնդիրներով պայմանավորված գործուղում է:

Ըստ էության գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Խորհրդարանը վճարում է «Իմ քայլը» խմբակցության 3 պատգամավորի, որ ՌԴ մեկնեն կուսակցական, այլ ոչ թե պետական, խորհրդարանական հանդիպումներ ունենալու նպատակով:

Փաստորեն, քիչ են հարյուրավոր միլիոնների հասնող պարգևավճարները, ոչինչ չասող, անարդյունավետ գործուղումների համար վճարվող օրապահիկները, պետության հաշվին պարզապես երկիր տեսնելու կամ  շոփինգի համար հազար ու մի ուղիների փնտրտուքներն ու դրանց իրականացումը, հիմա էլ իրենց կուսակցական կապերն են ամրապնդում պետբյուջեի միջոցների հաշվին:

Տեսանյութեր

Լրահոս