Բաժիններ՝

1000 դրամների հիմնադրամում այս պահին կա 32 մլրդ դրամ, բայց միայն միանվագ հատուցման համար պետք է 70 մլրդ. Մեսրոպ Մանուկյան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժամանակին, երբ փաստարկված ներկայացնում էի, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում մուտքերը էապես պակաս են, քան պետք է լինեին պաշտոնապես ներկայացվող աշխատատեղերի թվի դեպքում, պատշաճ ուշադրություն չդարձվեց․․․

Ավելին, նախարարներն ու պատգամավորները նախանձելի հետրևողականությամբ իրենց պարգևավճարներն էին ստանում և ասյօր էլ շարունակում են պարգևավճարների կռիվ . . .

! Հիմա արդեն փաստի առաջ ենք

Միանգամից հիմնադրամի շահառուների թիվն ավելանում է շուրջ 8000-ով (զոհված, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներ)

Իսկ միայն սկզբնական, միանվագ գումարը հատկացնելու միջոցներ հիմնադրամում չկան ( հիմնադրամում այս պահին կա շուրջ 32 մլրդ դրամ, բայց միայն միանվագ հատուցման համար անհրաժեշտ է շուրջ 70 մլրդ դրամ)

Չնայած այն հանգամանքին, որ հիմնադրամը նման իրավիճակում ապահովագրված է, սակայն խնդրի լուծման համար չի նկատվում, որ ինչ-որ քայլ է կատարվում
#հաջորդիվ կանրադառնամ անհայտ կորած զինծառայողների ցավոտ խնդրին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս