«Դժբախտ դժգույնը Շուշին չի, այն մարդիկ են, որոնք այդպես են մտածում». Արտյոմ Ծառուկյան

«Պատերազմում մենք պարտվել ենք, պարտվել ենք և՛ ռազմի դաշտում, և՛ դիվանագիտական դաշտում»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը:

«Մեր զինվորը չի պարտվել, պարտվել է վարչապետը, պարտվել է պաշտպանության նախարարը, պարտվել է արտաքին գործերի նախարարը: Զինվորը մեղք չունի, որ հակաօդային պաշտպանություն գոյություն չունի… ի՞նչ անի զինվորը, եթե օդից հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են հարվածում: Մենք հասել ենք այն վիճակին, որ հակաօդային պաշտպանություն ապահովող զորամասին է հարված գնացել, որ պետք է նշված տարածքի, քաղաքի հակաօդային պաշտպանությունն ապահովեր, ինքն անգամ իր հակաօդային պաշտպանությունը չի կարողացել ապահովի»,- ասաց պատգամավորը:

Արտյոմ Ծառուկյանն ասաց, որ յուրաքանչյուրն իր ոլորտում թերանալու համար պետք է պատասխան տա, ապա շեշտելով, իր բնորոշմամբ, ամենակարևոր հանգամանքը՝ վարչապետի երեկ խորհրդարանում Շուշիի մասին արված  հայտարարությունը, ասաց.

«Վարչապետն էլ պետք է պատասխան տա, արտաքին գործերի նախարարն էլ, պաշտպանության նախարարն էլ, ամեն մեկն էլ իր ոլորտում պետք է պատասխան տա: Նաև Շուշիի վերաբերյալ էր արտահայտություններ արվում՝ դժբախտ, դժգույն քաղաք և այլն: Դժբախտ, դժգույնը Շուշին չէ, դժբախտ, դժգույնն այն անձնավորությունները կամ այն թիմերն են, որոնք այդպես են մտածում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս