Փաշինյանն իր հարցազրույցում պնդում էր, որ պատերազմը կանգնեցնելու բոլոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր. միջնորդների առաջարկություններում Շուշիի մասին ոչ մի խոսք չկար․ Աննա Կարապետյան
Պատերազմի ընթացքում միջնորդները դեռևս առաջարկում էին այնպիսի տարբերակ, որը ենթադրում էր 5+2 սկզբունքներով շրջանների հանձնում և կարգավիճակի հարցի կարգավորում։ Եվ ոչ մի խոսք չկար Շուշիի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը։
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Երեկվա իր հարցազրույցում Փաշինյանը պնդում էր․ «Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի: Հիմա ես սա ասում եմ ու հասկանում եմ, որ դավադրության…»։
Հիմա մի փոքր պատմական էքսկուրս․
հոկտեմբերի 14-ին, այսինքն՝ պատերազմի ընթացքում երեք լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասում էր․ «да, конечно, политическое урегулирование возможно. Предложения, которые прорабатывали и продолжают прорабатывать сопредседатели Минской группы ОБСЕ, остаются на столе переговоров. Их содержание уже известно: это поэтапное, постепенное освобождение районов вокруг Нагорного Карабаха при соблюдении гарантий его безопасности и обеспечении надежной связи между Арменией и Карабахом до того, как будет определен его окончательный статус»։
Նույն օրը Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, որը շատերն անվանեցին «Լավրովի պլանի» մերժում․ «Այս վճռական պահին մենք չենք ընկրկի, որովհետև սա ճակատագրական պատերազմ է մեր ժողովրդի համար: Հայ ժողովուրդը այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին և հասնել անշրջելի հաղթանակի, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման: ․․․ Մենք կանգնելու ենք մինչև վերջ, մենք պայքարելու ենք մինչև վերջ, և այդ վերջի անունն է ազատ և երջանիկ Արցախ, եզատ և երջանիկ Հայաստան»։
Ամփոփելով՝ պատերազմի ընթացքում միջնորդները դեռևս առաջարկում էին այնպիսի տարբերակ, որը ենթադրում էր 5+2 սկզբունքներով շրջանների հանձնում և կարգավիճակի հարցի կարգավորում։ Եվ ոչ մի խոսք չկար Շուշիի մասին»։