Բաժիններ՝

Քողարկող ցանցեր՝ հանրակրթական դպրոցներից առաջնագծին

Չնայած աշնանային արձակուրդին՝ այս օրերին հանրակրթական ուսումնական հաստատություններում եռուզեռ է. ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները դասասենյակներն ու միջանցքները վերածել են արհեստանոցների և անցել առաջնագծի համար քողարկող ցանցեր պատրաստելու կարևոր գործին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ համավարակի պայմաններում աշխատանքները կազմակերպվում են փոքեր խմբերով և հերթափոխով՝ չափուձև են անում, կտրում կտորներն ու հյուսում ցանցերը։ Աշխատանքը ժամանակատար է, բայց ոչ հոգնեցնող:

«Սա մեր փոքրիկ ներդումն է հաղթանակի գործում, չէ՞ որ հզոր ճակատ ունենալու համար պետք է նաև թիկունքում ամուր լինենք»,- վստահեցնում են Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոցի աշակերտները։

Այս շրջանում դպրոցում ոչ միայն ցանցեր են պատրաստում, այլև ընդունում․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Երևանի վարչական շրջանների և մոտ մարզերի (Արմավիրի, Կոտայքի) դպրոցների պատրաստած ցանցերն այստեղ են հավաքում և ուղարկում առաջնագիծ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս