«Սփյուռքի մեր բարեկամներ, պետք են զրահաբաճկոններ»․ Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սփյուռքի մեր բարեկամներ, պետք են զրահաբաճկոններ։
Զրահաբաճկոններ ու կևլարե սաղավարտներ պետք են զինվորներին (ունեն, բայց էլի է պետք), լրագրողներին, կրակի տակ բանակին անհրաժեշտ պարագաներ հասցնող քաղաքացիականներին, փրկարարներին և այլն։

Այդ նպատակով առաջարկում եմ սփյուռքում միավորվել և գնել ու Հայաստան ուղարկել հնարավորինս շատ զրահաբաճկոն ու սաղավարտ։
Բանակի համար ցանկալի է գոնե 5-րդ դասի զրահաբաճկոն։ Լրագրողների ու կրակի տակ աշխատող քաղաքացիականներին, փրկարարներին` 3-րդ դասն էլ է ՕԿ։

Ամեն մի զրահաբաճկոնն ու կևլարե սաղավարտը էապես պակասեցնում է մի հոգու մահանալու ու հաշմանդամ դառնալու հավանականությունը։ Դա շատ կարևոր է։
Գնի՜ր զրահաբաճկոն, փրկի՜ր կյանք»։

Սփյուռքի մեր բարեկամներ, պետք են զրահաբաճկոններ։Զրահաբաճկոններ ու կևլարե սաղավարտներ պետք են զինվորներին (ունեն, բայց…

Gepostet von Daniel Ioannisyan am Donnerstag, 8. Oktober 2020

Տեսանյութեր

Լրահոս