Քուվեյթի Էմիրը շեյխ Մաշաալ ալ Ահմեդ աս Սաբահին ընտրել է գահաժառանգ արքայազն. KUNA
Քուվեյթի Էմիր շեյխ Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբերը հոկտեմբերի 7-ին հայտնել է պետության ղեկավարի պաշտոնում իրեն հաջորդողի անունը: Ինչպես հայտնել է KUNA լրատվական գործակալությունը, գահաժառանգ է դարձել նոր միապետի կրտսեր եղբայր շեյխ Մաշաալ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը։
Ազգային գվարդիայի հրամանատարի 80-ամյա տեղակալի եւ Էմիրի արքունիքի գործերի նախարարի պաշտոնակատարի թեկնածությունը պաշտպանել են կառավարող գերդաստանի մի քանի անդամներ: Սահանադության համաձայն՝ սեպտեմբերի 30-ին երդում տված Էմիրը մեկ տարի ուներ իր հաջորդողի անունը հրապարակելու համար:
Ըստ KUNA-ի տեղեկատվության՝ հոկտեմբերի 8-ին երկրի Ազգային ժողովը (խորհրդարանը) կհավաքվի այս նստաշրջանի իր եզրափակիչ նիստին եւ, ինչպես սպասվում է, պատգամավորները հատուկ ընթացակարգի ընթացքում պետք է իրենց լոյալությունը հայտնեն նոր գահաժառանգ արքայազնին:
Շեյխ Մաշաալ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը ծնվել է 1940 թվականին: Քուվեյթի Էմիր 91-ամյա շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը մահացել է սեպտեմբերի 29-ին: Հաջորդ օրը երդում Է տվել նոր Էմիրը՝ նրա արյունակից եղբայր 83-ամյա Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: