 
                        2020 թվականի սեպտեմբերն ամենատաքն է ճանաչվել ողջ պատմության ընթացքում
 
                                    2020 թվականի սեպտեմբերը մոլորակի վրա եւ Եվրոպայում ամենատաք սեպտեմբերն է դարձել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին հաղորդել է Copernicus Climate Change Service (CCCS) Եվրոպայի արբանյակային հետազոտումների դիտարանը:
Գիտնականների տվյալներով՝ անցած ամիսը 0,05 աստիճանով ավելի տաք է եղել, քան 2019 թվականի սեպտեմբերը, երբ գրանցել են նախորդ ռեկորդը:
Ջերմաստիճանները Սիբիրի արկտիկական գոտում անհամեմատ ավելի են գերազանցել միջին ցուցանիշները, իսկ արկտիկական սառույցի մակարդակը երկրորդն է դարձել արբանյակային չափումների ժամանակ մի շարք տարիների նվազագույն ցուցանիշներով:
Ավելի վաղ ռուսաստանցի օդերեւութաբանները 2020 թվականի սեպտեմբերն ամենատաքն էին ճանաչել Ռուսաստանում դիտարկումների ողջ պատմության ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        