«ԼՂ ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ դիվանագիտական ճանապարհով». Գերմանիայի արտգործնախարարը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կոչ է արել

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հակամարտության կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, մասնավորապես՝ գյուղերի և քաղաքների գնդակոծումը: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ հրաժարվեն ուժային մեթոդներից՝ հօգուտ առարկայական բանակցությունների»,-ասել է դիվանագետը:

Վերջինս ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը կարելի է լուծել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջորդությամբ բանակցությունների միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս