Էդմոն Մարուքյանը միասնության կոչ է արել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ուղերձ է հղել հայ ժողովրդին Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծած գործողությունների կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է․

«Հարգելի՜ հայրենակիցներ,  թշնամին հարձակվել է մեր հայրենիքի վրա։

Այսօր լուսադեմից սկսած մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները՝ մեկտեղելով մեր բոլորիս ջանքերը՝ հանուն մեր պետականության ու ռազմական նոր հաջողությունների։

Նպատակը մեկն է՝ ջարդել թշնամու ողնաշարը բոլոր ուղղություններով՝ ռազմականից մինչև դիվանագիտական։

Կեցցե՜, Հայ Ազգը, կեցցե՜ Արցախի Հանրապետությունը, կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՜ Հայոց Բանակը»:

 

Տեսանյութեր

Լրահոս