Բաժիններ՝

«Հացադուլը դադարեցրել ենք, բայց բողոքի ակցիաները կշարունակենք». ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի

Ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող և վերջին 4 օրերին ՀՀ կառավարության դիմաց հացադուլ իրականացնող ՀՀ քաղաքացիները, որոնք իշխանություններից պահանջում էին բանակցել ռուսական կողմի հետ, որպեսզի կարողանան մեկնել ՌԴ, դադարեցրել են հացադուլը:

«Երեկ կառավարության միջանցքում հանդիպեցինք վարչապետի օգնականի՝ Նաիրի Սարգսյանի հետ, ակցիայի 223 մասնակիցների ցուցակները հանձնեցինք: Նաիրին վստահեցրեց, որ այդ պահից սկսած՝ այդ ցուցակի վերաբերյալ դիվանագիտական բանակցություններ են սկսելու, որպեսզի լուծեն հարցը: Ճիշտ է, կոնկրետ ժամկետներ չասաց, բայց խոստացավ լուծել հարցը»,- ասաց քաղաքացին:

Նրա խոսքով՝ չնայած նրան, որ հացադուլը դադարեցրել են, շարունակելու են իրենց բողոքի ակցիաները.

«Երևի երկուշաբթի նորից կսկսենք հավաքվել, մեր հավաքներն անել, քանի որ, բացի ցուցակից, լիքը մարդիկ կան, որ էլի միանում են, ուզում են բարձրացնենք այդ խնդիրը»:

Հիշեցնենք, որ ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները տևական ժամանակ է բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով բանակցել և բացել Ռուսաստանի սահմանները, քանի որ այնտեղ է իրենց՝ ընտանիքը, աշխատանքը, դպրոցը և այլն: Քաղաքացիները տեսնելով, որ որևէ լուծում չեն տալիս հարցին, հացադուլ սկսեցին և 4 օր գիշերեցին կառավարության շենքի դիմաց: Նրանց հետ հանդիպել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոստացել, որ հարցին լուծում կտա, սակայն քաղաքացիներ շարունակում էին հացադուլը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս