Brent մակնիշի նավթի գները բարելի դիմաց աճել են մինչև 42,17 դոլար
Նավթի գները սեպտեմբերի 25-ի առավոտյան աճում են պահանջարկի շարունակվող վերականգնման հույսով, վկայում են սակարկությունների տվյալները։
Երեւանի ժամանակով 08:49-ի դրությամբ, նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Brent մակնիշի հյուսիսծովյան նավթախառնուրդի համար աճել է 0,55 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 42,17 դոլար, WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսներինը՝ 0,6 տոկոսով, բարելի դիմաց մինչեւ 40,55 դոլար:
Սեպտեմբերի 25-ի առավոտյան նավթի գներն արձանագրում են վստահ աճ, քանի որ ներդրողները հույսով են նայում պահանջարկի վերականգնման հեռանկարներին, սպասելով, որ նույնիսկ, չնայած կորոնավիրուսով հիվանդացության աճին, երկրները հրաժարվում են կարանտինային խիստ միջոցառումներից եւ երկրորդ ալիքը պահանջարկին նույնքան ուժեղ վնաս կհասցնի, ինչպես առաջինը:
Այսպես, այս շաբաթ ավելի վաղ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր երկրում շաբաթվա ընթացքում նավթի պահանջարկի նվազման մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: