«Խիստ մտահոգված եմ». Ալեն Սիմոնյանը՝ հոկտեմբերի 8-ին սպասվող հանրահավաքի մասին

Քիչ առաջ ավարտվեց ՔՊ վարչության փակ նիստը, որը գլխավորում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ նման հանդիպումները կրելու են պարբերական բնույթ:

«Քննարկվել են խնդիրներ, օրակարգին վերաբերող հարցեր, այլ հարցի մասին խոսակցություն չի եղել: Սա գործնական քննարկում էր՝ ինչ առավելություններ կան, որ առավելություններից պետք է օգտվենք, ինչ փոփոխություններ կլինեն կուսակցության հետ կապված, այսինքն՝ զուտ ներկուսակցական հարցեր»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ՀՅԴ-ի, «Հայրենիք» կուսակցության և ԲՀԿ-ի հոկտեմբերի 8-ին սպասվող համատեղ հանրահավաք, նշեց. «Նախ ուզում եմ ասել՝ խիստ մտահոգված եմ, ենթադրում եմ, որ համաճարակի այս իրավիճակում նման միջոցառումը հղի է տարբեր հետևանքներով, ես մտահոգություն ունեմ, որ կունենաք թվերի աճ»:

Ինչ վերաբերում է այն պահանջին, որ հանրահավաքի ժամանակ երեք կուսակցությունները պահանջելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Սիմոնյանը ընդգծեց, որ նրանք ազատ են իրենց պահանջների, իրենց քաղաքական գործունեության մեջ. «ՀՀ քաղաքացիները, կարծում եմ, շատ լավ ճանաչում է ՀՅԴ-ի անցած ճանապարհը հատկպես վերջին տասնամյակում, շատ լավ գիտեն ԲՀԿ-ի անցած ճանապարհը և շատ լավ գիտեն այն գնահատականները, որոնք հնչում են, որոնք կան «Հայրենիք» կուսակցության հետ կապված»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930