«Տարածվող ստերն ու կեղծիքն ունեն մեկ նպատակ»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում, հայտնի շրջանակների կողմից, հայ-ռուսական միջպետական համագործակցության դեմ կրկին նուրբ քննարկումներ են ծավալվում։ Այս անգամ թեմա են ընտրել Զինված Ուժերում սպայական անձնակազմի ՌԴ-ում պատրաստվելու հանգամանքը։ Մեր երկրում, իշխանության ներկայացուցիչների և նրանց ջութակների հակապետական դրսևորումները, նման ցայտուն օրինակներ երբևէ չեն ունեցել։

Հիմա էլ ինչ որ «Դոսյե» կայքի հրապարարակումը առիթ դարձրաց՝ քննարկում են, իբրև ռուսական ռազմաուսումնական հաստատություններում սովորելը բացասաբար է անդրադառնում մեր երկրի վրա։ Երբևէ բանակ չտեսած այս նորելուկներն առանց մտածելու և իրականությանը տիրապետելու՝ միտումնավոր կամ անգիտակից ձևով հարվածում են մեր երկրի ԶՈՒ և անվտանգային խնդիրներին։ Բացի այդ՝ տարածում են ակնհայտ կեղծ տեղեկություններ։

ՀՀ ՊՆ-ն, բացի ՌԴ ՊՆ ռազմական տարբեր պրոֆիլավորման ակադեմիաներում, հրամանատարական ուսումնարաններում և կարճաժամկետ դասընթացներում զինվորական կադրեր պատրաստելուց ու վերապատրաստելուց, համագործակցում է նաև այլ երկրների ռազմաուսումնական հաստատությունների հետ։ Շուրջ 20 տարի ՀՀ ՊՆ-ն, ռազմական կրթության ռազմավարական և օպերատիվ մակարդակներում, համագործակցում է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Չինաստանի, Հունաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Էստոնիայի ռազմաուսումնական հաստատությունների հետ։

Այդ համագործակցության արդյունքում, նշված երկրներում, մեր շատ սպաներ, տարբեր զինվորական մասնագիտություններով ստացել են ակադեմիական կրթություն, կամ անցել են երկարաժամկետ մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես նաև շարունակել են ստանալ կուրսանտների համար նախատեսված բարձրագույն ռազմական կրթություն։ Նման խամաճիկային տրամաբանությամբ, իշխանության որոշ ներկայացուցիչներ, արդյոք ստվեր չե՞ն նետում մեր ԶՈՒ սպայական կազմի գործունեության վրա։

Տարածվող ստերն ու կեղծիքն ունեն մեկ նպատակ։ Իշխանության շարքերում հակառուսական հայացքներով, ու ենթադրում եմ, նաև կոնկրետ խնդիրներով ծվարած շատ ներկայացուցիչներ, ժամանակ առ ժամանակ առիթ են փտրել, և փնտրելու են հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական, ծանրակշիռ, և տարածաշրջանի համար ազդեցիկ երբեմնի հարաբերությունները քանդելու համար։ Հետո էլ զարմանում ենք, թե ինչո՞ւ են Ռուսաստանի հետ հարաբերություններն անկում ապրում։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չէ այդ անկման քաղաքական հենքն ապահովում՝ մանդատ և կարգավիճակ տալով դրանց հեղինակներին ու ջատագովներին»։

Վերջին օրերին սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում, հայտնի շրջանակների կողմից, հայ-ռուսական միջպետական…

Gepostet von Արտակ Զաքարյան Artak Zakaryan am Donnerstag, 24. September 2020

Տեսանյութեր

Լրահոս