Նոր հակառեկորդ. մեկ օրում Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 259 դեպք
Անցած օրը վրացի վարակաբանները հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 259 նոր դեպք: Դա երկրում ամենաբարձր ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր։
Նախորդ հակառեկոդրը սահմանվել էր նախօրյակին. այդ ժամանակ մեկ օրում հայտնաբերվել էր 227 դեպք:
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր քանակը կազմում է 4 399, նրանցից այսօրվա դրությամբ ակտիվ դեպքերի թիվը 2 669 է:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս է գրվել է 40 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել է 1 705 հիվանդ (+ 62 վերջին օրվա ընթացքում), մահացել է 25-ը:
Ներկայումս կարանտինում է գտնվում 5 390 մերդ: Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձնագրվել է փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: