Բաժիններ՝

ՌՏՕԱ-ն մեկնաբանել է նոր կանոնները արտասահմանից ժամանողների համար

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն մեկնաբանել է Ռոսպոտրեբնադզորի որոշումն այն մասին, որ արտասահմանից ժամանող ռուսաստանցիները պետք է տանը ինքնամեկուսացվեն մինչեւ COVID-19-ի ՊՇՌ-թեստի արդյունքներն ստանալը։

Նա նշել է, որ Ռուսաստանի տուրօպերատորները հրահանգներ չեն ստացել նոր կանոնների վերաբերյալ:

«Ինչպես միշտ, ամեն բան հայտնի է դարձել «ժամանակին»: Որոշման մեջ փոփոխությունները մտցվել են սեպտեմբերի 18-ին, հրապարակվել է 23-ին եւ ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 24-ից»,-ասել է Լոմիձեն:

Նա առաջարկել է, որ կանոնների պահպանմանը հետեւելու են «Գոսուսլուգի» պորտալի միջոցով, որտեղ արտասահմանից վերադարձած անձը պետք է թեստի արդյունքները հրապարակի եռօրյա ժամկետում: «Ըստ երեւույթին, ամենալավ իրավիճակներում ինքնամեկուսացումը կարող է տեւել երեք օր»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս