Բաժիններ՝

Մարալիկում այրվել է 40 հա խոտածածկույթ

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 23-ին, ժամը 15։39-ին  ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի «Ղռխ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:  Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ղուլիգյոլ» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:17-ին, մարվել՝ 17:27-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս