Համեղ և օգտակար ընթրիք վեգանների համար. սիսեռով ռագու
Բաղադրիչներ
1. Պահածոյացված սիսեռ – 400 գ
2. Դդմիկ – 1 հատ
3. Գազար – 3 հատ
4. Լոլիկ – 400 գ
5. Սոխ – 1 հատ
6. Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
7. Սխտոր – 2 պճեղ
8. Քարրի – 1.5 թ/գ
9. Աղացած զիրա – 1.5 թ/գ
10. Բանջարեղենային արգանակ – 0.5 լ:
11. Աղ
12. Անանուխի տերևներ
Պատրաստման եղանակը
1. Բանջարեղենը խորանարդաձև կտրատել:
2. Սոխը մանրացնել, ավելացնել զիրա, քարրի, սխտոր, աղ, խառնել և դնել կրակին:
3. Ավելացնել լոլիկը, գազարը և սիսեռը, ավելացնել արգանակը և ջուրը (1 բաժակ), հասցնել եռման արագ կրակի վրա:
4. Կրակն իջեցնել, եփել ևս 10 րոպե:
5. Ավելացնել դդմիկը, շոգեխաշել, մինչև բանջարեղենը փափկի:
6. Վերցնել կրակից, ավելացնել անանուխի տերևները, խառնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը