Բաժիններ՝

Բայդենը Թրափի վաղաժամկետ պաշտոնաթողության կոչ է արել ԱՄՆ-ում COVID-ի դեմ պայքարում վրիպումների համար

Դոնալդ Թրամփը պետք է այժմ վայր դնի ԱՄՆ-ի նախագահի լիազորություններն այն վիրպումների համար, որոնք նա թույլ է տվել երկրում կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում: Այդ մասին Դեմոկրատական կուսակցությորնից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը հայտարարել է սեպտեմբերի 17-ին ընտրողների հետ կայացած հանդիպմանը, որը կազմակերպվել էր CNN հեռուստաընկերության եթերում։

«Նույնիսկ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնի տնօրենն է հայտարարել, որ հունվարից դիմակաների ռեժիմի ժամանակին սահամանումը կարող էր 100 հազար ամերիկացիների կյանք փրկել»,- նշել է Բայդենը: Նրա տեսակետով՝ պետության ղեկավարը պետք է բոլոր իրավիճակներում լինի ազնիվ հասարակության հանդեպ եւ ասի ճշմարտությունը, ինչպիսին էլ որ այն լինի:

«Ներկայիս նախագահը պետք է պաշտոնաթող լինի»,- հայտարարել է Բայդենը: Նրա կարծիքով՝ Թրամփը համավարկի դեմ պայքարում ղեկավարվում է սոսկ ֆոնդային սակարանի սակարկություններով եւ երկրորդ ժամկետով վերընտրման նկատառումներով: Դեմոկրատը նաեւ կարծում է, որ հանրապետականն իրոք հենց ամենասկզբից նվազեցրել է կորոնավիրուսային վարակի վտանգավորության չափը: «Բայց նա գիտեր ամենը եւ ոչինչ չի ձեռնարկել: Դա գրեթե հանցագործություն է»,- պդել է Բայդենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս