Արցախում հաստատվել է COVID-19-ի 3 նոր դեպք

Արցախում սեպտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Բոլոր վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են: Մեկը նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից է, մյուսների մոտ վիրուսը հայտնաբերվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 352 մարդու մոտ, որից 311-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 39, ընդհանուր մեկուսացված են 79 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 54 նմուշառում է իրականացվել: Մինչև այսօր կատարվել է 13 326 փորձանմուշի հետազոտություն: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս