Թրամփն անձամբ ելույթ չի ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ ելույթ չի ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում վերջինիս սեպտեմբերյան նստաշրջանի ժամանակ: Սեպտեմբերի 17-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը։
«Նա (Մեդոուզը) մեզ ասաց, որ նախագահն անձամբ ներկա չի լինի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ այդ հնարավորությունը չի բացառել Թրամփն ինքը: Ինչպես սեպտեմբերի 17-ին հայտնել է Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Բրենդեն Վարման, բարձր մակարդակի շաբաթվա ժամանակ, որը սեպտեմբերի 22-ից մինչեւ 29-ը տեղի կունենա առավելապես տեսաուղերձների ձեւաչափով, սպասվում են 119 պետությունների եւ 54 կառավարությունների ղեկավարների ելույթներ:
Այս պահին ՄԱԿ-ում հնարավոր անձամբ ներկա լինելու մասին բացի Թրամփից հայտարարել է նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձը նախատեսված է սեպտեմբերի 22-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: