Զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/image-13.jpg)
Սեպտեմբերի 16-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ: Դաշտային պայմաններում զինծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով խաղարկվել են գործողությունների տարբեր սցենարներ: