Չինացի միլիարդատիրոջն արգելել են ճոխ ապրել
Դատարանն արգելել է HNA Group-ի նախագահ չինացի միլիարդատեր Չեն Ֆենյուին փողերը ճոխության վրա ծախսել ընկերության պարտքերի պատճառով: Այդ մասին հաղորդել է South China Morning Post-ը:
Այժմ ձեռնարկատերը չի կարող իրեր գնել, որոնք պարտադիր չեն ամենօրյա կյանքում եւ աշխատանքում:
Գործարարին, մասնավորապես, չի կարելի ինքնաթիռներով թռչել եւ օգտվել գերճեպընթացիկ գնացքներից:
Նրան նաեւ արգելել են ձեռք բերել անշարժ գույք, թանկ վերանորոգում կատարել, իջեւանել շքեղ հյուրանոցներում, այցելել ակումբներ եւ էլիտային գրասենյակներ վարձել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: