Բաժիններ՝

Ավտովթար Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում․ կա տուժած

Սեպտեմբերի 17-ին, ժամը 00։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «KIA» (վարորդ՝ Զարինե Գ․, ծնված 1997 թ․), «Ford Fusion» (վարորդ՝ Հենրիկ Ս․, ծնված 1998 թ․) մակնիշների ավտոմեքենաները և մոտոցիկլետը (վարորդ՝ Դավիթ Խ․, ծնված 1996 թ․)․ «KIA» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։

Մոտոցիկլետի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս