Բաժիններ՝

27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն, պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից․ նախագիծ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝

27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։ Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան»։

Հարգելի՛ հայրենակիցներ,Երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝27 տարին լրացած ՀՀ…

Gepostet von Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan am Freitag, 11. September 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս