Բաժիններ՝

Թուրքիան ուզում է ցույց տալ, որ ինքը Միջերկրական ծովի արևելքում ամենամեծ ուժն է. Bloomberg

Bloomberg միջազգային լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել Թուրքիայի միջերկրածովյան նկրտումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Ըստ հոդվածի՝ Թուրքիան նպատակ չունի զուտ գազ որոնել։ Նրա քայլերն ուղղված են ընդհանուր առմամբ ուժի ցուցադրություն իրականացնելու և աշխարհին ցույց տալու, որ Միջերկրական ծովի արևելքում գլխավոր դերակատարն ու ամենամեծ ուժը հենց ինքն է։

Նշվում է, որ Թուրքիան Արևմուտքի իր ավանդական թշնամիների հետ դարձյալ հակամարտության մեջ է մտնում։ Հոդվածի հեղինակ, Կալիֆորնիայի Ծովային հետազոտությունների ինստիտուտում ազգային անվտանգային հարաբերությունների պրոֆեսոր և Թուրքիայի վարած ծովային քաղաքականության գծով մասնագետ Ռայան Գինգերասը կարծում է, որ Թուրքիան ուզում է իր հեղինակությունն ընդունել տալ աշխարհում և դրա համար պատրաստ է նույնիսկ ուժային միջոցների դիմել։

Նրա գնահատմամբ գազի որոնողական աշխատանքներ իրականացնելու հիմքում շատ ավելի խորը աշխարհաքաղաքական խնդիրներ են դրված։

Այս առումով Թուրքիայի առջև դրված խնդիրներից և նպատակներից մեկն էլ ռազմավարական առումով անկախության հասնելն է։

Հոդվածագիրը նշում է նաև, որ Էրդողանի նպատակն է մինչև 2023 թվականը Թուրքիան դարձնել բոլոր զինատեսակներով հագեցած երկիր, որն այդքան էլ իրատեսական չէ։ Բացի այդ՝ 750 միլիարդ դոլարանոց տնտեսությամբ գերհզոր ուժ դառնալու թուրքական երազանքը, ըստ ամերիկացի մասնագետի, խիստ կասկածելի է, մանավանդ որ Եվրամիությունն էլ որոշում է նոր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս