Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նիստ է անցկացրել

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը։

Օրակարգային առաջին զեկույցը ներկայացրել են Հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամներ Արթուր Ղամբարյանը և Անահիտ Մանասյանը՝ առաջարկելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային ուղղությունների թվում քննարկել իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի վերաբերյալ նորմում իշխանությունների միջև փոխադարձ հարգանքի և փոխհամագործակցության սկզբունքը Սահմանադրությամբ ամրագրելու հարցը:

Մեկ այլ զեկույցով հանդես է եկել Հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ Լևոն Գևորգյանը՝ քննարկման ներկայացնելով ներպետական իրավական համակարգի մաս հանդիսացող միջազգային իրավունքի ծավալները և շրջանակը, վավերացված միջազգային պայմանների կիրառման մեխանիզմները (մոնիստական, թե դուալիստական համակարգ, ինքնակիրարկվող և ոչ ինքնակիրարկվող միջազգային պայմանագրերի տարբերակում), միջազգային պայմանագրերի նկատմամբ սահմանադրական վերահսկողության ծավալները։

Երկու զեկույցների ներկայացումից հետո ծավալվել է հարց ու պատասխան․ Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները։

Նիստին մասնակցող 13 անդամներից առաջին զեկույցին կողմ է քվեարկել 12-ը, երկրորդ զեկույցի քվեարկությունը տեղափոխվել է հաջորդ նիստ։

Տեսանյութեր

Լրահոս