ՇՀԿ-ն, ԱՊՀ-ն և ՀԱՊԿ-ն առաջին համատեղ վարժանքները կանցկացնեն ահաբեկչության դեմ պայքարի գծով
                                    ՇՀԿ-ի, ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում. առաջին համատեղ վարժանքները կանցկացվեն «Կովկաս-2020» զորաշարժերի շրջանակներում: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Առաջարկվել է ահաբեկչության դեմ պայքարի գծով համատեղ առաջադրանքները մշակել սեպտեմբերի վերջին՝ «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանքների ժամանակ»,-ասել է նա՝ ամփոփելով ՇՀԿ-ի, ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի երկրների պաշտպանության նախարարների նիստի արդյունքները:
Շոյգույի խոսքով՝ համատեղ կոմյունիկեում պաշտպանության նախարարներն ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարը համարել են իրենց գերակայությունը:
Թե հատկապես ինչ ձեւաչափով կանցկացվեն առաջին համատեղ վարժանքները, դեռ չի ճշտվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    