«Դուք էստեղ որևէ բան չասեցիք՝ ի վերջո, Հայաստանի հետ սահմանները բացվելո՞ւ են, թե՞ ոչ». Նաիրա Զոհրաբյան

Նոր օրենսդրական կարգավորմամբ ավելի է բարդանում ՀՀ քաղաքացու վիճակը՝ համոզված է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման,  արտակարգ  իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում, ինչպես նաև հարակից այլ օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորն իր ելույթում մի քանի հարց բարձրացրեց.

«Հարգելի՛ հայրենակիցները, նաև մեր այն հայրենակիցները, որ ցույց են անում ԱԺ մուտքի մոտ, որովհետև ցանկանում են մեկնել իրենց բնակության երկիր՝ ՌԴ, և չեն կարողանում, որովետև, հիմա էլ, մենք փոխելով Արտակարգ Իրավիճակը՝ միջազգային բազմաթիվ իրավակարգավորումներով՝ առնվազն վիրտուալ ընկալման առումով շատ ավելի խիստ՝ «կարանտին» ձևակերպումով,  մենք լրջագույն խնդիր ենք ունենալու սահմանների բացման հետ:

Դուք էստեղ որևէ բան չասեցիք՝  ի վերջո,  Հայաստանի հետ սահմանները բացվելո՞ւ են , թե՞ ոչ: Այս մարդիկ կարողանալո՞ւ են մեկնել. երեխաները դասի պետք է գնան, մարդիկ կորցնում են իրենց աշխատանքները, մարդկանց հետ խզել են աշխատանքային պայմանագրերը, որովհետև նրանք չեն կարողանում մեկնել:

Ես կարծում եմ՝ բերվող  փաթեթը հայտնի՝  «хотели лучше, получилось как всегда» սկզբունքով է. շատ ավելի խնդիրներ է առաջացնելու:   Այն հակասում է ՀՀ Սահմանադրության 39, 61, 77, 80 հոդվածներին: Մարդու իրավունքների բազմաթիվ սահմանափակումներ կան:  Չի կարող գործադիրը, մարզպետը կամ լիազոր ներկայացուցիչն  իր որոշմամբ սահմանափակել քաղաքացու իրավունքը»:

Զոհրաբյանը հիշեցրեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտնի ձևակերպումը, թե «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ». «Մեր նախկին գործընկերը մի շատ լավ նախադասություն ուներ՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, որի հետ մենք բոլորս միանշանակ համաձայն էինք, հիմա՝ այս փաթեթով, 11 նոր տուգանքի ձև է ավելանում, տուգանք՝ մինչև 500 հազար դրամ»:

Պատգամավորը համոզված է՝ մատնանշած խնդիրները նախագիծը դարձնում են մարդու իրավունքների առումով խոցելի, և  կարծում է, որ այն պետք է վերանայվի:

Տեսանյութեր

Լրահոս