Բաժիններ՝

Սերբիայի նախագահը և Կոսովոյի վարչապետը համաձայնություններ կստորագրեն Վաշինգտոնում

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ չճանաչված Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոթին սեպտեմբերի 4-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի ներկայությամբ կմասնակցեն համաձայնությունների ստորագրման արարողությանը, որոնց բնույթը չի հաղորդվում: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախագահի՝ ուրբաթ օրվա գրաֆիկում, որը սեպտեմբերի 3-ին տարածել է Սպիտակ տունը:

«11:05-ին (Երեւանի ժամանակով 19:05-ին – ծանոթ. խմբ.) նախագահ (Թրամփը) կհետեւի Սերբիայի Հանրապետության նախագահի եւ Կոսովոյի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ ստորագրման արարողությանը»,- նշված է փաստաթղթում:

Սպիիտակ տանը չեն հայտնել, թե ինչ կարգի փաստաթուղթ կստորագրեն Վուչիչը եւ Հոթին: Ըստ որում Սերբիայի ղեկավարը սեպտեմբերի 3-ին հույս է հայտնել սեպտեմերի 4-ի առավոտյան Կոսովոի հետ տնտեսական ոլորտում համաձայնությունների հասնելու վերաբերյալ: Արարողությունը տեղի կունենա Սպիտակ տան լրագրողների միավորման սահմանափակ անդամների ներկայությամբ այսպես կոչված Ռուզվելտի սենյակում, որը գտնվում է պետության ղեկավարի պաշտոնական նստավայրի Արեւմտյան թեւում:

Այնուհետեւ Թրամփը, Վուչիչը եւ Հոթին կմասնակցեն եռակողմ բանակցություններին Ձվաձեւ առանձնասենյակում: Ավելի վաղ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիայի պատվիրակությունը Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում հրաժարվել է ճանաչել Կոսովոյի անկախությունը: Սերբիայի նախագահը հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսության, Բելգրադը եւ Պրիշտինան միացնող ենթակառուցվածքային ծրագրերի, զարգացման գործակալության միջոցով վարկերի եւ Բելգրադում ԱՄՆ-ի Զարգացման հիմնադրամի գրասենյակի բացման հարցերը: Քննարկվել է նաեւ Բալկանյան տնտեսական միությանը (այսպես կոչված փոքր Շենգենին) Պրիշտինայի անդամակցության հարցը՝ ամերիկյան երաշխիքներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս