Բաժիններ՝

Նիկի Հեյլին Բայդենին համարել է «ամենահարմար թեկնածուն» Իրանի և Չինաստանի համար

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին առաջիկա ընտրություններում գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակից Ջոզեֆ Բայդենին մեղադրել է սոցիալիզմի նկատմամբ համակրանեքի մեջ եւ նրան համարել ամենահարմար թեկնածուն այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Իրանը եւ Չինաստանը: Այդ մասին նա հայտարարել է՝ օգոստոսի 24-ի երեկոյան ելույթ ունենալով Շառլոթ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) հանրապետականների համազգային նախընտրական համագումարում:

«Բայդենը լավ (թեկնածու) է Իրանի եւ ԻՊ-ի (Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման) համար: Նա հիանալի (թեկնածու) Է կոմունիստական Չինաստանի համար, եւ նա պարզապես ճակատագրի նվեր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են, որ Ամերիկան ներողություն խնդրի, ոչնչի չմասնակցի եւ հրաժարվի իր արժեքներից»,- պնդում է Հեյլին:

«Անցյալ անգամ Ջո (Բայդենի) բոսը (նախկին նախագահ Բարաք) Օբաման էր, այս անգամ դա (ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ) Փելոսին է, (Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի) Սանդերսը եւ «քառյակը» (Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության առաջադիմական թեւի չորս ներկայացուցիչները՝ Ալեքսանդրա Օկասիո Քորտեսը, Իլհան Օմարը, Ռաշիդա Թլաիբը եւ Այանա Փրեսլին–ծանոթ. խմբ.): Ամերիկայի ապագայի նրանց պատկերացումը սոցիալիզմն է, իսկ մեք գիտենք, որ սոցիալիզմը ձախողվել է ամենուրեք»,- համոզված է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչը: «Ջո Բայդենը եւ սոցիալիստ ձախերն աղետ կդառնան մեր տնտեսության համար»,- կարծում է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս