Արայի գյուղի տներից մեկում ապօրինի հրազեններ ու թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու Ապարանի բաժնի ծառայողները օգոստոսի 21-ին այցելեցին Արայի գյուղի տներից մեկը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից տեղեկություններ էին ստացել, որ 49-ամյա տանտերը ապօրինի զենք-զինամթերք ու թմրամիջոց է պահում։
Նա հրավիրվեց ոստիկանության Ապարանի բաժին, որտեղ բացատրական աշխատանքից հետո արդեն իր տանը ոստիկանության ծառայողներին ներկայացրեց գործարանային արտադրության ատրճանակներ, որոնցից մեկը՝ թմբուկավոր՝ լիցքավորված ոսկեգույն փամփուշտներով, 5,6 մմ տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ, ատրճանակի մասեր, մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 9 գրամից ավելի քաշով, կաթուցիչներ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվեց։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։