Բաժիններ՝

Կումանը ցանկանում է ստորագրել Վեյնալդումին

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը կարող է լքել ակումբը:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ցանկանում է ստորագրել 29-ամյա ֆուտբոլիստին, հայտնում է Algemeen Dagblad-ը:

Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը դեռևս նոր պայմանագիր չի կնքել «Լիվերպուլի» հետ: Հաղորդվում է, որ Կումանը խնդրել է ֆուտբոլիստին չերկարաձգել պայմանագիրը:

Անցած մրցաշրջանում Վեյնալդումն անցկացրել է 37 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս