Բաժիններ՝

Գերմանիայում ցանկանում են ճգնաժամից դուրս գալ քառօրյա աշխատանքային շաբաթի օգնությամբ

Գերմանիայի աշխատանքի նախարարության ղեկավար Հուբերտուս Հայլը հայտարարել է, որ մինչեւ չորս օր աշխատանքային շաբաթի կրճատումը կարող է հարմար միջոց դառնալ, որը կօգնի հաղթահարել ճգնաժամը:

Ավելի վաղ IG Metall արդյունաբերական արհմիության ղեկավար Յորգ Հոֆմանը Sueddeutsche Zeitung հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ քառօրյա աշխատանքային շաբաթը կարող է դառնալ «այն սեկտորների կառուցվածքային փոփոխությունների պատասխանը, ինչպիսին ավտոմոբիլային արդյունաբերությունն է», եւ թույլ կտա պահպանել աշխատատեղերը:

«Հարկավոր են լավ եւ պրագմատիկ գաղափարներ, որպեսզի միասին անցնենք ճգնաժամի միջով»,-ասել է Հայլը Funke մեդիախմբի հրատարակություններին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ աշխատանքային շաբաթի կրճատումը՝ մասնակի փոխհատուցման վճարմամբ, կարող է դառնալ հարմար միջոց: Հիմնական պայմանը, հավելել է Հայլը, սոցիալական գործընկերների համաձայնությունն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս