Բաժիններ՝

Գամալեյայի կենտրոնում պատասխանել են արտասահմանում COVID-19-ի պատվաստանյութի քննադատությանը

Պարզամտություն կլիներ այլ երկրներից դրական արձագանք սպասել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: Նա հերթական անգամ ընդգծել Է, որ ռուսաստանյան պատվաստանյութը միանգամայն անվնաս է եւ «գրանցվել է Ռուսաստանի Դաշնության օրենսդրական բոլոր ակտերի պահպանմամբ»:

«Դա ուղղակի պայքար Է միանգամայն կոնկրետ փողերի համար: Այլ արձագանք չէր կարող լինել: Պարզամտություն կլիներ սպասել, որ ծափահարությունների ներքո կընդունեն բավականին լուրջ մրցակցային արտադրանքը»,-հավելել է նա:

Օգոստոսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել պատվաստանյութը COVID-19-ի կանխարգելման համար, որը մշակվել է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Մասնագետները քանիցս ընդգծել են, որ բոլոր կամավորների (18-ից մինչեւ 60 տարեկան) մոտ պատվաստանյութի փորձարկումները մշակել են SARS-CoV-2-ի նկատմամբ հակամարմինների բարձր տիտրեր, նրանցից ոչ ոքի մոտ լուրջ բարդություններ չեն դիտվել: Պատրաստուկի հետազոտությունների երրորդ փուլը, որն ստացել է «Արբանյակ-V» անվանումը, մեկնարկել է օգոստոսի 12-ին: Պատվաստանյութն իրենց ներկայացնելու Է լուծույթ՝ միջմկանային ներմուծման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս