«Թորոսյանը նկարագրել է վարակվածների իրական թիվը կոծկելու մեխանիզմը»․ Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվա դրությամբ Հայաստանում գրանցված էր նոր կորոնավիրուսով 40794 վարակված, որոնցից 1040-ը մահացել են։
Վրաստանում՝ 1319 վարակակիր, որոնցից 17-ն է մահացել։
Իսկ հիմա ուշադրություն…
Հայաստանում այս ամբողջ ընթացքում արել են մոտ 180.000 թեստ։
Իսկ Վրաստանում՝ 283.000 PCR թեստ և 180.000 ռապիդ թեստ։
Ընդ որում՝ այդ 283 հազար թեստից 54 հազարով ստուգել են երկիր մտնող բեռնատարների վարորդներին։ Որոնցից 788-ի մոտ վիրուսը հաստատվել է։
Ուղղակի մտածեք, որ հազարավոր վարակումներից կարող էինք խուսափել, եթե Հայաստանում ժամանակին արվեին թեստերը անհրաժեշտ քանակով։
Մի շատ կարևոր բան էլ 2 օր առաջ Factor.am-ն է պարզել։
Հունիսին «չճշտված հարուցիչով» թոքաբորբի դեպքերը 6,5 անգամ աճել են նախորդ տարվա հունիսի համեմատ։ Այս հունիսին այդպիսի թոքաբորբերի 3895 դեպք է գրանցվել, այսինքն՝ անցյալ տարվա նույն ամսվա համեմատ + մոտ 3000 դեպք։
Իսկ սա՝ այն մասին, թե ինչպես է լինում, որ այդ մարդկանց չեն թեստավորել. «Արսեն Թորոսյանը իր ասուլիսներից մեկում հայտնել էր, որ հնարավոր է լինեն այնպիսի դեպքեր, որ բժիշկներն ասեն՝ իմաստ չունի թեստավորել, քանի որ մարդն ակնհայտորեն վարակված է կորոնավիրուսով»:
Ըստ էության, Թորոսյանը նկարագրել է վարակվածների իրական թիվը կոծկելու մեխանիզմը. ասում է «իմաստ չունի թեստավորել, քանի որ առանց թեստի էլ պարզ է, որ կորոնավիրուս է», բայց և միաժամանակ այդ մարդկանց կովիդով հիվանդների վիճակագրությունում չեն ներառում»։
Երեկվա դրությամբ Հայաստանում գրանցված էր նոր կորոնավիրուսով 40794 վարակված, որոնցից 1040-ը մահացել են։Վրաստանում՝…
Gepostet von Կարեն Վրթանեսյան am Donnerstag, 13. August 2020