Ձուկը՝ ֆրանսիական բաղադրատոմսով. այն կդառնա տոնական սեղանի լավագույն ուտեստը
Բաղադրիչներ
1. Ձկան փափկամիս – 500 գ
2. Լոլիկ – 1 հատ
3. Բնական յոգուրտ – 1 ճ/գ
4. Անյուղ պանիր – 75 գ
5. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Ձուկը կտրատել, համեմեղ աղով և պղպեղով, թողնել 15-20 րոպե, այնուհետև շարել տապակի մեջ:
2. Ձկան վրա շարել օղակաձև կտրատված լոլիկը: Լցնել յոգուրտը:
3. Պանիրն անցկացնել քերիչով, շաղ տալ ուտեստի վրա:
4. Եփել ջեռոցում 30-40 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը