Լոռու մարզպետն անհեթեթություն որակեց իր պաշտոնանկության մասին լուրը

168.am-ի վանաձորյան աղբյուրը հայտնում է, որ առաջիկայում պաշտոնանկ է արվելու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, նա նշեց, որ նման տեղեկություն չունի:

Ինքը՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, անհեթեթություն որակեց այդ տեղեկությունը:

Մեր աղբյուրը, սակայն, պնդում է, որ Անդրեյ Ղուկասյանի ազատման լուրի մասին տեղյակ են անգամ մարզպետարանի պահակները, և, որ նրան նշանակելու են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոնի ղեկավար:

Տեսանյութեր

Լրահոս