Բաժիններ՝

Ինչի՞ վրա է ծախսվելու 941 միլիոնը

Ինչպես նախկինում նշել էինք, նվազագույն աշխատավարձը 32500 դրամից 35000 դարձնելու արդյունքում՝ բյուջեն կունենա 941 միլիոն դրամի լրացուցիչ ծախս։ Սա Ֆինանսների նախարարության պաշտոնական գնահատականն էր։

168.am-ն այս թվի հետ կապված պարզաբանում էր խնդրել Ֆինանսների նախարարությունից՝ հետաքրքրվելով, թե 941 միլիարդ դրամի լրացուցչ ծախսն արդյո՞ք չի նշանակում, որ պետական համակարգում այս պահին կան աշխատողներ, որոնց աշխատավարձն ամսական 35 հազար դրամից ցածր է, և բարձրացման արդյունքում առաջանալու է 941 մլն դրամի լրացուցիչ ծախս։ Եթե՝ ոչ, ապա որտեղի՞ց է գոյանում 941մլն դրամի լրացուցիչ ծախսը:

Նախարարությունը պատասխանել է, որ նշված գումարից 43.5 մլն դրամն ընտրական հանձնաժողովների անդամներին տրվող վճարներն են, որը գործող օրենսդրությամբ կատարվում է նվազագույն աշխատավարձի չափով:

«Մնացած 897.5 մլն դրամը կապված է պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) առանձին խմբերի աշխատավարձերի հաշվարկման համար, որպես հաշվարկային նորմ` նվազագույն աշխատավարձի չափի կիրառման հետ: Միաժամանակ,  հարկ է նկատի ունենալ նաև, որ ՊՈԱԿ-ները՝ լինելով իրավաբանական անձ, բացի բյուջեից, ունեն նաև եկամուտներ այլ աղբյուրներից և աշխատողների աշխատավարձերի չափերը որոշում են ինքնուրույն, ուստի հնարավոր չէ 35 հազ. դրամից ցածր վճարվող աշխատողների թվի վերաբերյալ տեղեկատվություն տալ»,- նշված է նախարարության նամակում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս