Երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդումը վեթինգի գործընթացի հետ կապ չունի․ Բադասյան
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդումը որևէ պարագայում վեթինգի շրջանակում չի իրականացվում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդադատության նախարար Ռուստամ Բադասյանը` պատասխանելով հարցին, թե օրերս երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդումը, արդյոք, իրականացվում էր վեթինգի գործընթացի՞ շրջանակում։
«Ոչ, սա քրեական հետապնդում է սկսվել դատավորների նկատմամբ։ Իհարկե, որևէ կապ չունի վեթինգի գործընթացի հետ։ Իհարկե, չի բացառում մեկը մյուսին, օրինակ՝ վեթինգի որոշ գործիքակազմի դեպքում կարող է հայտնաբերվել հանցագործության մասին վկայող հատկանիշ, և դա, բնականաբար, կարող է դառնալ քրեական հետապնդման հիմք։ Բայց քրեական հետապնդումը որևէ պարագայում վեթինգի շրջանակում չի տեղավորվում»,- ասաց Բադասյանը։