«ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը վաղը չի կարող անցկացվել. ԿԳՄՍՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում». Ռուբեն Հայրապետյան
Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՀՐԱՏԱՊ
ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը վաղը չի կարող անցկացվել. ԿԳՄՍՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում
Մրցույթի արգելանքն առնվազն 7 օր ուժի մեջ է լինելու, որը գործում է մինչև ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ:
Օրենքի կոպտագույն խախտումներով ընդամենը մի քանի ժամ առաջ կիրառված արգելանքի վերացման մասին աննախադեպ որոշումը ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏ ՉԷ, որովհետև, բնականաբար, այն բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ դատարան, որի համար օրենքով նախատեսվում է 7 օր:
Անկախ վերոնշյալից՝ ունենք նաև հետևյալ փաստը. 2020թ.-ի հուլիսի 16-ի դրությամբ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կիրառած արգելանքն ուժի մեջ է և դեռ չի հանվել, սակայն ԿԳՄՍՆ-ն նույն օրը պաշտոնապես հայտարարում է, թե մրցույթը տեղի է ունենալու՝ ապօրինի պնդում կատարելով և ՀՊՏՀ խորհրդի վրա ճնշում գործադրելու փորձ կատարելով:
Եվ որևէ դատավոր՝ անփութությամբ կամ դիտավորությամբ, չի կարող օրենքին հակառակ որոշում կայացնել՝ արգելելով դիմել վերաքննիչ դատարան, որովհետև ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հստակ տալիս է այդ իրավունքը:
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ
Հոդված 361. Բողոքարկման ենթակա որոշումները
1. Վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները`
3) հայցի ապահովման միջոց կիրառելու, (..), հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները.
Քանի դեռ վերջնականապես ուշ չէ, կոչ եմ անում սթափվել, վերանայել սեփական գործելաոճը և այս լարված իրավիճակից օգտվելով նոր ապօրինություններ չկատարել, որովհետև դրանց ԲՈԼՈՐ հեղինակները ենթարկվելու են պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:
ՀՐԱՏԱՊՀՊՏՀ ռեկտորի մրցույթը վաղը չի կարող անցկացվել. ԿԳՄՍՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածումՄրցույթի արգելանքն…
Gepostet von Ruben Hayrapetyan am Donnerstag, 16. Juli 2020