Ձիթապտուղը հավին յուրահատուկ համ է հաղորդում. հետաքրքիր բաղադրատոմս
Բաղադրիչներ
1. Հավ – 10 կտոր
2. Լոլիկ – 3 հատ
3. Սոխ – 2 հատ
4. Սխտոր – 3-4 պճեղ
5. Ձիթապտուղ
6. Կանաչիներ
7. Բուսայուղ
Պատրաստման եղանակը
1. Հավի կտորները երկու կողմից մի քանի րոպե տապակել:
2. Լոլիկները կեղևազրկել, մանր կտրատել:
3. Սոխը կիսալուսնաձև կտրատել, սխտորը ճզմել:
4. Տապակի մեջ, որտեղ պատրաստվել է հավը, լցնել լոլիկը, սոխը և շոգեխաշել 5 րոպե: Ավելացնել հավը, եփել 15 րոպե:
5. Ավելացնել սխտորը, ձիթապտուղը և կանաչիները և եփել ևս 10 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը