Բաժիններ՝

Պատրաստում ենք հանրահայտ Dama Bianca պիցցան, հանուն որի մարդիկ գնում են Սանկտ Մորից

Շվեյցարիայում գտնվող Pizzeria Heuboden ռեստորանի շեֆ-խոհարար Անդրեա Պանատիի բաղադրատոմսը:

Բաղադրիչներ

Խմորի համար՝

1. Ցորենի ալյուր – 625 գ
2. Ջուր – 375 գ
3. Աղ – 15 գ
4. Խմորիչ – 1.5 գ

Կարդացեք նաև

Միջուկի համար՝

1. Մոցարելլա di Seriate – 120 գ
2. Մոցարելլա Santa Lucia – 110 գ
3. Տալեջիո պանիր – 120 գ
4. Մոցարելլա բուֆալլո – 100 գ
5. Պարմեզան – 90 գ
6. Թարմ սև տրյուֆել – 12 գ

Պատրաստման եղանակը

1. Խմորը պատրաստելու համար խառնել բոլոր բաղադրիչները և 6 ժամ դնել տաք և մութ վայրում:

2. Խմորի վրա շարել բոլոր շերտերը, վրան ցանել պարմեզանը:

3. Թխել պիցցան 7-8 րոպե, 250 աստիճան ջեռոցում:

4. Պատրաստի պիցցայի վրա տրյուֆելի յուղ շաղ տալ և շարել տրյուֆերի բարակ շերտերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս